Сообщения

Сообщения за май, 2020

Երազի մասին

Изображение
                                          Երեկոյան, երբ տուն մտա, լողացա ու պառկեցի քնելու։   Առավոտյան արթնանալով նստեցի անկողնուս մեջ, սենյակում անծանոթ մարդիկ էին պառկած։ Առաջին անգամ էի այդտեղ։Վախենալով դուրս վազեցի և սկսեցի քայլել՝ փորձելով հիշել թե ինչպես եմ հայտնվել այդ առեղծվածային վայրում,սակայն ապարդյուն։ Առավոտ էր, սկսեցի ամեն օրվա պես վազել։ Քիչ անց հայտնվեցին ամեն օրվա  ծանոթ դարձած դեմքերը, մոտեցա ու ամեն անգամվա պես բարևեցի, սակայն ի զարմանս ինձ  բարևս չառան։Տուն վերադառնալու ճանապարհին  փորձեցի հեռախոսով ժամը նայել, իսկ հետո զանգել տուն և հարցնել, արդյո՞ք ինչ որ բան հարկավոր, սակայն չգիտեմ՝ ինչպես, բայց հեռախոս մոտս չէր։ Մոտիկանալով մի տղայի, ինձ թվաց՝ աշխառանքի է շտապում, հարցրի ժամը, բայց հարցս մնաց անպատասխան։ Հասա տուն ու մուտքի մոտ նկատեցի հարազատներիս, ովքեր հավաքվել են տան առաջ,վազելով մտա տուն՝ մտածելով որ ինչ որ բան է պատահել։ Փառք Աստծու ընտանիքիս անդամները տանն էին,բայց մայրս լացում էր ասելով  - Հայկ... Գրկեցի մորս և ասացի որ այստեղ եմ։ Սակայն նույն լռություն