Сообщения

Сообщения за октябрь, 2020

Սրտից...❤🖤

Изображение
Էլի գրե՛մ,գրե՛մ կյանքի չգրվածը Դառնամ ոսողն՝այս բութ կյանքի, Բայց փրկություն համայն ազգի... Դառնամ լեզու լալի բերնում Ով ուզում է,շաատ է ուզում Խոսե՜լ,խոսե՜լ՝հոգի հանել... Դառնամ մեծ գութ այն Մոր սրտում Ով ուզում է, շաատ է ուզում Իր մինուճար որդուն տեսնել, Ով կռվի դաշտ գնալով է ոչնչացել, Բայց մնացել՝Հավերժացել... Դառնամ նաև երջանկության մի մեեծ կծիկ Ու ընկնեմ երկու զույգի ջերմ արանքում Ու անդաթար,ու անժամկետ Երջանկություն տա՛մ,վերցնեմ Դառնամ նաև մահվան սև թուղթ Ու մոռացվեմ,չգամ՝չհասնեմ ու չբացվեմ Դառնամ նաև մի լիություն Ու մենության թագակիրին հայտարարեմ մեեծ պատերազմ. Ու դառնալով մեծ Հաղթություն Լիությունով լցվեմ սրտերն Դավաճանված տղամարդկանց և Սուրբ կանանց... Կուզեմ լինեմ վերջին անգամ Նույնիսկ մարվող մի երազի լեցուն մի կայծ, Ու այդ կայծի մեղմ մարումով Քուն պարգևեմ խեղճ գրողին... Դառնամ նաև մի մագաղաթ. Գրվեմ դարեր,դարեր շարունակ, Բայց չմարվեմ ու չկորչեմ. Մնամ մի սուրբ գրքի նման, Ով ուզում է,շաա՜տ է ուզում Դառնալ սրտի ջերմ կացարան...